Ճանապարհի վերանորոգման աշխատանքներ Օրլովկայից մինչև անցակետ հատվածում

Ճանապարհի վերանորոգման աշխատանքներ Օրլովկայից մինչև անցակետ հատվածում

Երեկ՝ հունիսի 2-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղից մինչև անցակետ ճանապարհահատվածում մեկնարկել են փոսերի վերանորորգման աշխատանքները։

NOR-ը բազմիցս անդրադարձել է դեպի ՀՀ անցակետ տանող ճանապարհի վատ վիճակին, որտեղ խորը փոսերը վնասել են մեքենաները և խոչընդոտել երթևեկությանը։

Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնում է «Ջավախավտոգզա» ընկերությունը։ Ինչ վերաբերում է Նինոծմինդայից մինչև Օրլովկայի կամուրջ ընկած հատվածին, այնտեղ որևէ աշխատանք չի իրականացվել, թեև ճանապարհն այդ հատվածում գտնվում է ավելի վատ վիճակում։ Տվյալ ճանապարհահատվածը բազմիցս է հայտնվել ուշադրության կենտրոնում։ Այն առավել վատ վիճակում էր նաև 2020 թվականին։

Նշենք, որ Նինոծմինդա-Օրլովկա 7498 մետր ճանապարհի վերականգնման համար 2020 թվականին տրամադրվել էր 4722354 լարի: Եվ մրցույթը հաղթել էր «Արալ» ընկերությունը 4,627`900 լարիի դիմաց:

Այժմ հայտնի չէ, թե ով պետք է տվյալ հատվածում իրականացնի ճանապարհաշինական աշխատանքները։

Նինոծմինդա – Օրլովկա ճանապարհի մի մասը հարթեցվել է