Նինոծմինդայից Օրլովկա ճանապարհահատվածը դառնում է անանցանելի

Նինոծմինդայից Օրլովկա ճանապարհահատվածը դառնում է անանցանելի

Նինոծմինդայից դեպի Օրլովկա մայրուղին գտնվում է անմխիթար վիճակում։ Ճանապարհին առկա են բազմաթիվ փոսեր, որոնք զգալիորեն խոչընդոտում են տրանսպորտային միջոցների երթևեկությանը։

Հարկ է նշել, որ արդեն գրանցվել են նաև մեքենաների վնասման դեպքեր, ճանապարհի այս հատվածում գտնվող խորը փոսերի պատճառով մեքենաներից մեկի անվադողը ծակվել է և տևական ժամանակ է ինչ կանգնած է ճանապարհաեզրին։

NOR-ը բազմիցս անդրադարձել է դեպի ՀՀ անցակետ տանող ճանապարհի վատ վիճակին։ Օրերս աշխատանքներ են սկսվել Օրլովկայից մինչև անցակետ տանող ճանապարհի փոսերի վերանորոգման համար, իսկ Նինոծմինդայից մինչև Օրլովկա ոչ մի վերանորոգման աշխատանքներ չեն տարվել և այդ հատվածում ճանապարհը գտնվում է ավելի վատ վիճակում։ Տվյալ ճանապարհահատվածը բազմիցս է հայտնվել ուշադրության կենտրոնում։ Այն առավել վատ վիճակում էր նաև 2020 թվականին։

Նշենք, որ Նինոծմինդա-Օրլովկա 7498 մետր ճանապարհի վերականգնման համար 2020 թվականին տրամադրվել էր 4722354 լարի: Եվ մրցույթը հաղթել էր «Արալ» ընկերությունը 4,627`900 լարիի դիմաց:

Այժմ հայտնի չէ, թե ով պետք է տվյալ հատվածում իրականացնի ճանապարհաշինական աշխատանքները։