Ախալքալաք-Կարծախ ճանապարհը մնում է դժվարանցանելի

Ախալքալաք-Կարծախ ճանապարհը մնում է դժվարանցանելի

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղի բնակիչները բարձրաձայնում են Ախալքալաք-Կարծախ ճանապարհների անմխիթար վիճակի մասին և NOR ռադիկայան ուղարկում տեսանյութ։

Բնակիչների փոխանցմամբ՝ արդեն շուրջ 15 օր է, ինչ ճանապարհաշինական աշխատանքները դադարեցված են։ Ավելի քան 20 կիլոմետր հատվածում ասֆալտապատ ճանապարհը քանդվել է՝ վերանորոգման նպատակով, սակայն աշխատանքները կիսատ են մնացել, իսկ շինարարական տեխնիկան և աշխատակիցները հեռացել են տարածքից։

Բնակիչը նշում է, որ ճանապարհի ներկայիս վիճակը լուրջ անհարմարություններ է ստեղծում երթևեկության համար։ Վատ ճանապարհների պատճառով հաճախ վնասվում են ավտոմեքենաները։

Մեկ այլ բնակիչ էլ ուղարլկելով լուսանկարներ կրկին խնդրեց լուսաբանել Ախալքալաք-Կարծախ ճանապարհի մասին, ասելով, որ անհնար է անցնելը տվյալ ճանապարհը « նման իրավիճակ նույնիսկ Մոզամբիկում չկա»։

Տեսանյութ․