
Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցի շրջանավարտների հանդիպեցին 54 տարի անց։ Այս հանդիպումները սովորաբար շատ հուզիչ են լինում՝ նախկին դասընկերները վերադառնում են իրենց հարազատ դպրոց, հիշում ուսուցիչներին, դպրոցական տարիները, հանդիպում հին ընկերներին և կիսվում կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումներով։


Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում նախկին շրջանավարտների հանդիպումների ավանդույթը պահպանվում է։

«54 տարի անց կրկին միասին… Ժամանակը փոխել է շատ բան, բայց չի մարել դպրոցական հիշողությունները, ընկերությունն ու ջերմությունը։ Թող այս հանդիպումը լցված լինի ժպիտներով, հին պատմություններով և նոր գեղեցիկ հիշողություններով։ Մաղթում ենք բոլոր շրջանավարտներին առողջություն, երկար կյանք և ևս շատ նման ուրախ հանդիպումներ»,-նշում են նախկին շրջանավարտները։




