Նինոծմինդայի և Ախալքալաքի մարզիկները հաջող մասնակցություն են ունեցել քիքբոքսինգի Աշխարհի գավաթին

Նինոծմինդայի և Ախալքալաքի մարզիկները հաջող մասնակցություն են ունեցել քիքբոքսինգի Աշխարհի գավաթին

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում օրերս անցկացվել է քիքբոքսինգի Աշխարհի գավաթի հերթական մրցաշարը, որին մասնակցել են նաև Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների մարզիկները։ Մրցաշարին երկու համայնքներից մասնակցել է ընդհանուր 11 մարզիկ։

Աշխարհի գավաթի մրցաշարում Նինոծմինդայի մունիցիպալիտետից առաջին տեղն են զբաղեցրել Մովսես Օգանեսյանը, Քաջավան Ծառուկյանը, Արարատ Աղջոյանը և Թաթուլ Կյուրեղյանը։

Հարկ է նշել, որ առաջին տեղը զբաղեցրած մարզիկները մասնակցել են 4-5 մենամարտի։

Պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել է Արտուշ Եզեկյանը։

Մասնակից Սարգիս Տոնականյանը ստացել է դրամական պարգև։

«Տղաները հաճույքով են մարզվում։ Երկու շրջանների տղաներն են։ Հույս ունենք, որ հետագայում ավելի լավ արդյունքներ կունենան և ավելի շատ կմասնակցեն խոշոր մրցաշարերի»,- NOR-ի հետ զրույցում նշում է մարզիչ Սերգեյ Տոնականյանը։

Մարզիչի խոսքով՝ առաջիկայում նախատեսում են մասնակցել նաև Պորտուգալիայում կայանալիք մրցաշարին։

Տեսանյութ՝