Հուլիսի 6-ից 9-ը գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Հուլիսի 6-ից 9-ը գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

SJGC-ն տեղեկացնում է բաժանորդներին, որ գազատարի վերանորոգման աշխատանքների պատճառով նախատեսվում է գազամատակարարման ժամանակավոր դադարեցում։

Ընկերության փոխանցմամբ՝ «Վրաստանի գազի տրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ն տեղեկացրել է SJGC-ին, որ «Կարմիր կամուրջ–Ծալկա–Ախալքալաք» գազատարի 24,4 կմ և 45,1 կմ հատվածներում իրականացվելու են վերակառուցման աշխատանքներ։ Այդ պատճառով նշված ժամանակահատվածում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։

Գազամատակարարումը կդադարեցվի հուլիսի 6-ին՝ ժամը 06:00-ից, և կվերականգնվի հուլիսի 9-ին՝ ժամը 09:00-ին։

Ընկերությունը նաև նշում է, որ գազի մատակարարման փաստացի դադարեցումն ու վերականգնումը առանձին բաժանորդների մոտ կարող է տեղի ունենալ փոքր ուշացումով՝ պայմանավորված գազատարի կրկին լիցքավորման գործընթացով։