Հեշտիացիները մեծ շուքով նշեցին գյուղի օրը՝ 198-րդ հոբելյանը

Հեշտիացիները մեծ շուքով նշեցին գյուղի օրը՝ 198-րդ հոբելյանը

2024 թվականի հուլիսի 10-ից սկիզբ դրված Հեշտիա գյուղի տոնը արդեն երրրորդ տարին նշվեց այսօր մեծ հանդիսավորությամբ՝ վերածվելով կարևոր միջոցառման ինչպես տեղաբնակների, այնպես էլ արտերկրում բնակվող հեշտիացիների համար։

Տոնակատարությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր Վրաստանի տարբեր շրջաններից ու արտերկրից՝ հեշտիացի համայնքի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, հարակից գյուղերից հյուրեր և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։

Տոնական օրը սկսվեց Եկեղոցու պատարագով այնուհետև շարունակվեց Մշո այգում՝ համերգային ծրագրով։ Բացման խոսքով հանդես եկան՝ պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը, քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը, սակրեբուլոյի նախագահ՝ Վահան Արոյանը, պատգամավոր՝ Եգոր Քոթոյանը, գյուղի բարերարներ՝ Գարիկ Զոբյանը, Թումաս Վարդանյանը և այլոք։

Համերհգային ծրագրին մասնակցեցին հայտնի երգիչներ և երգի խմբեր ինչպես նաև պարի խմբեր։

Տոնական միջոցառումը եզրափակվեց գյուղի բնակիչների և հյուրերի համար կազմակերպված հյուրասիրությամբ։

Տեսանյութ․