Ազատություն փողոցի կամուրջի հետիոտնային հատվածը քանդվել է

Ազատություն փողոցի կամուրջի հետիոտնային հատվածը քանդվել է

Նինոծմինդա քաղաքի կենտրոնական՝ Ազատություն փողոցի կամուրջը, որի տակով հոսում է Ագրիչայ գետը, գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Հետիոտնային հատվածը քանդվել է, որը վտանգավոր է մարդկանց տեղաշարժի և անցուդարձի համար։

NOR-ը մի քանի անգամ անդրադարձել էր կամրջի վատ վիճակին և դիմել էր  «Ջավախավտոգզա» ընկերությանը որտեղից էլ նշել էին՝ կդիմեն ճանապարհային վարչություն։ Հարկ է նշել, որ մինչ օրս որևէ շինարարական կամ վերանորոգման աշխատանք չի իրականացվել և ոչ մի քայլ չի ձեռնարկվել խնդրի վերաբերյալ, մինչև հետիոտնային հատվածը փլուզվեց։

Նշենք որ, կամուրջը կառուցվել է 1940-ականներին։