
Ախալքալաքիի Ազավրեթ գյուղում հուլիսի 14-ին` սեփական տանը, տղամարդու դի է հայտնաբերվել, հայտնել է «Տաբուլա»-ն` վկայակոչելով Ներքին գործերի նախարարությանը։
Նախարարության հաղորդմամբ՝ ընթանում է քննություն և համապատասխան փորձաքննություն։ Հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` դիտավորյալ սպանություն։
«Տաբուլա»-ի տեղեկություններով՝ փորձաքննության ավարտից հետո գործի որակումը կփոխվի, և քննությունը կշարունակվի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով` ինքնասպանության հասցնել։
«Սամխրեթիս Կարիբճեի» (Հարավային դարպաս) տեղական լրատվամիջոցի տեղեկությամբ՝ տղամարդու պարանոցի շրջանում սառը զենքից առաջացած վերք կա։

