Ջիգրաշենից Վալիկո Պողոսյանը Միջազգային մրցույթում գրավեց երկրորդ տեղը

Ջիգրաշենից Վալիկո Պողոսյանը Միջազգային մրցույթում գրավեց երկրորդ տեղը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղից Վալիկո Պողոսյանը փայլուն հաջողություն է գրանցել՝ Բուլղարիայում անցկացված Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի առաջնությունում զբաղեցնելով պատվավոր երկրորդ տեղը։

Վալիկոն կարատեի իր առաջին քայլերը կատարել է Ջիգրաշեն գյուղի կարատեի խմբակում՝ մարզիչ Սերգո Քսպոյանի ղեկավարությամբ։ Հետագայում նա ընդունվել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, որտեղ ներկայումս սովորում է երկրորդ կուրսում և շարունակում մարզվել Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Արմեն Քսպոյանի գլխավորությամբ։

Բարձր մակարդակի և խիստ մրցակցային այս առաջնությունում Վալիկո Պողոսյանը ցուցաբերել է մարտական ոգի, համառություն և բարձր մարզական պատրաստվածություն՝ արժանանալով պատվավոր երկրորդ հորիզոնականին։

Մրցաշարում նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը։