ՃՏՊ Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին

ՃՏՊ Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին

Այսօր տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար Նինոծմինդա-Ծալկա ճանապարհի «Թիք Քար» կոչվող հատվածի մոտակայքում։ Միմյանց են բախվել մեծ արագությամբ ընթացող  Subaru և Mercedes Benz Vito մակնիշի ավտոմեքենաները։

Մեր աղբյուրի համաձայն տեղում տուժածներին ցուցաբերվում է օգնություն։ Վթարի վայրում են գտնվում ոստիկանության, շտապօգնության և հրշեջ ծառայության աշխատակիցները։