
Արդեն մի քանի օր է ինչ Նինոծմինդա քաղաքի Ճավճավաձե փողոցի կոյուղագիծը խցանված վիճակում է, ինչը անհարմարություններ է ստեղծում հարակից շենքերի բնակիչների համար:
Խնդրի լուծման նպատակով Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները քանդել են փողոցի ասֆալտի մի հատվածը:
Ծառայության աշխատակիցների խոսքով` կոյուղագծի խողովակները համապատասխան խորությամբ չեն տեղադրվել, ինչի պատճառով էլ փողոցի ասֆալտապատման աշխատանքների ժամանակ դրանք վնասվել են և խցանվել:
Հիշեցնենք, որ Ճավճավաձե փողոցը ասֆալտապատվել էր մի քանի ամիս առաջ, որի համար ծախսվել էր 137 հազար լարի:
Գարուշ Արզումանյան