60-ից մեծ տարիքի անձանց բանկային որոշ գործարքներ կկասեցվեն

60-ից մեծ տարիքի անձանց բանկային որոշ գործարքներ կկասեցվեն

2026 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Ազգային բանկի նախագահի հրամանը, ըստ որի` 60 տարեկանը լրացած անձանց որոշակի բանկային գործարքներ կասեցվելու են երկու օր՝ 48 ժամ։

Ո՞ր դեպքերում են կասեցվելու բանկային գործարքները

«Օգտատիրոջ ուժեղացված նույնականացման կանոնը հաստատելու մասին» Վրաստանի ազգային բանկի նախագահի 2020 թվականի սեպտեմբերի 2-ի հրամանի համաձայն՝ դրա համար անհրաժեշտ է, որ միաժամանակ առկա լինեն մի քանի «գործողություններ»․

– 60 տարին լրացած անձն իրականացնում է քարտային գործարքներ,

– Գումարը գերազանցում է 500 լարին,

– Ուղղված է կամ ներդրումային նպատակներին, կամ խաղային բիզնեսին, կամ վիրտուալ ակտիվներին (կրիպտոարժույթ և այլն), կամ նկատելի է «անսովոր վարքագիծ»։

Ի՞նչ է տեղի ունենում դրանից հետո

Բանկը պարտավոր է «առաջին իսկ հնարավորության դեպքում կապ հաստատել օգտատիրոջ հետ», օգնել նրան «տեղեկատվությունն ավելի լավ վերլուծելու հարցում» և նրանից ստանալ «միանշանակ համաձայնություն» տվյալ գործարքի վերաբերյալ։ Եթե դա տեղի չունենա, գործարքը չի կատարվի։

Եթե այս 48 ժամվա ընթացքում բանկը չկապվի հաճախորդի հետ կամ նա հրաժարվի գործարքից, դա նրան չի սահմանափակում կրկին «նախաձեռնել գործարքը»։

Ինչպե՞ս է Ազգային բանկը հիմնավորում այս կարգավորումը

Հրամանում, որի մի մասն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1-ից, փոփոխությունները կատարվել են ապրիլի 8-ին։ Ազգային բանկն այն ժամանակ այս կարգավորման անհրաժեշտությունը հիմնավորեց 60 տարեկանից մեծ քաղաքացիներին «խարդախ գործողություններից» պաշտպանելու ցանկությամբ։

2027 թվականի մայիսի 1-ից նույն պահանջները տարածվելու են նաև Ինտերնետ-բանկից կամ Մոբայլ-բանկից կատարվող փոխանցումների վրա։