Ներկվում են Ազատության փողոցի երկու կողմերի ցանկապատերը

Ներկվում են Ազատության փողոցի երկու կողմերի ցանկապատերը

Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցի երկու կողմերի ցանկապատերը ներկվում են կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից։

Կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանը NOR-ին տեղեկացրեց, որ բարեկարգման աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանի կողմից։

Աշխատանքների նպատակն է քաղաքի փողոցների տեսքի բարելավումն ու տարածքի բարեկարգումը։