Մոսկվա-Կիև լարվածությունը սրվում է․ Չինաստանը զսպվածության կոչ է արել

Մոսկվա-Կիև լարվածությունը սրվում է․ Չինաստանը զսպվածության կոչ է արել

Պեկինը զսպվածության կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային։ Այս մասին  հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախազգուշացումը, որ Ռուսաստանի երկինքն ապահով չէ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Երկխոսությունն ու բանակցություններն ուկրաինական ճգնաժամի լուծման միակ կենսունակ ուղին են. չինական կողմը բոլոր կողմերին կոչ է անում հանգստություն և զսպվածություն պահպանել», – ասել է դիվանագետը։

Գո Ցզյակունը նաև կոչ է արել կողմերին համատեղ նպաստել լարվածության շուտափույթ մեղմացմանն ու պայմաններ ստեղծել ճգնաժամի քաղաքական լուծման համար։

Ավելի վաղ Զելենսկին Ռուսաստանի օդային տարածքն օգտագործեղ ավիաընկերություններին նախազգուշացրել էր, որ ՌԴ երկինքը վտանգավոր է դարձել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պատճառով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել էր՝ նշելով, որ Ռուսաստանը կգտնի պատասխան միջոց, եթե Կիևը փորձի Ռուսաստանի «երկինքը փակելու» սպառնալիքներն իրականացնել։