Որ առարկաների մասնագետների կարիք կա

Որ առարկաների մասնագետների կարիք կա

Մառնեուլի մունիցիպալիտետի հանրային դպրոցներում կա 79 ուսուցչական թափուր աշխատատեղ։ Հասանելի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում կադրերի ամենամեծ պակասը զգացվում է հենց այն ոլորտներում, որտեղ ուսուցիչներն ամենաշատ դժվարություններն ունեն իրենց կարողությունները ապացուցելու և քննությունների արգելքը հաղթահարելու հարցում։

Թափուր աշխատատեղերի մեծ մասը բաժին է ընկնում ֆիզիկային, քիմիային, մաթեմատիկային և կերպարվեստին։ Ուղղություններ, որոնք համարվում են ամենախնդրահարույցը ամբողջ երկրում։

Թափուր աշխատատեղերը ներառում են ինչպես քաղաքային, այնպես էլ շրջանային գյուղական դպրոցները։ Ամենամեծ թիվը՝ 15 թափուր աշխատատեղ, Լեժբադինի գյուղի հանրային դպրոցում է, որտեղ, տարբեր առարկաներից (մաթեմատիկա, պատմություն, երաժշտություն, ֆիզկուլտուրա, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներ, տարրական և համակարգչային տեխնոլոգիաներ), անձնակազմ են փնտրում նաև սպորտային և արվեստի ուղղություններով։