
Բաթումիում բախվել են երկու նավակներ։ Տեղեկատվությունը տարածում է «Adjara Times»-ը։ Հրատարակության տվյալներով՝ բախման հետևանքով նավակի մեջ գտնվող մարդիկ ընկել են ծովը։
Վթարի հետևանքով վիրավորվել է առնվազն 4 մարդ։ Ըստ առկա տեղեկությունների՝ նրանց վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում։
Այս պահին դեպքի վայրում մոբիլիզացված են շտապօգնության խմբեր և իրավապահ մարմինների աշխատակիցներ։

