
Սեպտեմբերի 5-ին IQ Center Ninotsminda-ի թիմը Եգիպտոսում մասնակցել է HORUS 12 մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային։ Մրցույթին Նինոծմինդայից մասնակցել է 5 սան։
Օլիմպիադայի արդյունքներ՝
«Ամիսների աշխատանք, հետևողականություն, բազմաթիվ մարզումներ և ամենակարևորը՝ հավատ սեփական ուժերի նկատմամբ , և ահա մեր սաները կրկին փայլում են միջազգային հարթակում։ Մրցում են ուժեղագու՜յն երեխաներ՝ ժամանած աշխարհի տարբեր ծայրերից» ,- NOR-ի հետ զրույցում նշում է մենթալ թվաբանության կենտրոնի ուսուցիչ և մարզիչ Հակոբ Մարիկյանը։
Նշենք, որ ինչ Նինոծմինդայում մենթալ թվաբանության կենտրոնը գործում է, սաները մասնակցում են տարբեր երկրներում անցկացվող օլիմպիադաների և արժանանում հաղթանակների։






