Ջրահեռացման համակարգերի մաքրման աշխատանքներ՝ Գորելովկա և Ժդանովական գյուղերում

Ջրահեռացման համակարգերի մաքրման աշխատանքներ՝ Գորելովկա և Ժդանովական գյուղերում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա և Ժդանովական գյուղերում իրականացվեց ճանապարհների ջրահեռացման համակարգերի մաքրման աշխատանքներ։

Այդ գյուղերում բնակիչների հիմնական զբաղմունքներից մեկը անասնապահությունն է, խոշոր և մանր եղջերավոր անասունները դաշտ են գնում և վերադառնում հիմնականում կենտրոնական ճանապարհով այդ ընթցքում աղտոտվում են ճանապարհը և աստիճանաբար լցվում ջրահեռացման համակարգեր որոնք էլ խցանվում են։

Անասնապահական գործունեության հետևանքով ջրահեռացման համակարգերում կուտակվում են գոմաղբ, հող, կեղտ ինչի պատճառով ջրի բնականոն հեռացումը դժվարանում է։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար իրականացնել մաքրման աշխատանքներ։

Համապատասխան աշխատանքների իրականացումը կարևոր է գյուղերի ճանապարհների բարեկարգ և անվտանգ վիճակը պահպանելու համար։

Տեսանյութ․