
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության գլխավոր տնօրենի հայտարարությամբ՝ քաղաքապետարանի ծրագրում ներառված է մետրոյի գծի ընդլայնումը Գլդանիի և Վարկեթիլիի ուղղությամբ։
«BMG»-ի հարցին ի պատասխան Գիորգի Շարկովը նշել է, որ համապատասխան նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են, և քաղաքապետարանում հույս ունեն, որ այդ գործընթացը շուտով առաջ կշարժվի։
«Մետրոյի ուղղությամբ նույնպես Թբիլիսիի քաղաքապետարանը փորձում է իրականացնել նախագծեր։ Ինչպես գիտեք, մետրոն շատ փողատար ոլորտ է։ Մեր ծրագրում գործող գծի ընդլայնումն Ախմետելիի և Վարկեթիլիի ուղղությամբ։ Որոշակի նախապատրաստական աշխատանքներ արդեն իրականացվել են, այժմ ֆինանսական ռեսուրսների հայթայթման շրջանն է, ինչից հետո, հույս ունեմ, մոտ ապագայում նշված նախագիծը նույնպես առաջ կշարժվի»,- ասել է Գիորգի Շարկովը։
Հատկանշական է, որ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը մետրոյի առաջին գիծը 5 կիլոմետրով ընդլայնելու և Գլդանիում ու Վարկեթիլիում նոր կայարաններ կառուցելու նպատակով միջազգային գնահարցում էր հայտարարել դեռևս 2025 թվականի ապրիլին, սակայն հայտնի չէ՝ մշակվե՞լ է արդյոք կոնկրետ նախագծային պլան։ Գնահարցմամբ պետք է պարզվեր, թե քանի հարյուր միլիոն դոլար կարժենա նշված նախագիծը։

