2026 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանում ամուսնացել է 10 հազար, ամուսնալուծվել՝ 6 հազար մարդ

2026 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանում ամուսնացել է 10 հազար, ամուսնալուծվել՝ 6 հազար մարդ

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տեղեկություններով՝ 2026 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանում ամուսնացել է 10 հազար մարդ, իսկ 6 հազարը՝ ամուսնալուծվել։ Նրանց տվյալներով՝ նույն ժամանակահատվածում Սամցխե-Ջավախեթիում ամուսնացել է 437 մարդ, իսկ ամուսնալուծվել՝ 140-ը։

Ի դեպ, ամուսնությունների ամենամեծ թիվը գրանցվել է Թբիլիսիում, որտեղ տարվա առաջին վեց ամիսներին գրանցվել է 2 993 ամուսնություն։ Այնուհետև գալիս են Իմերեթին՝ 1 466 դեպքով, Քվեմո Քարթլին՝ 1 302, և Աջարիան՝ 1 144 դեպքով։

Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, դրանց ամենամեծ թիվը նույնպես գրանցվել է Թբիլիսիում՝ կազմելով 2 130 դեպք։ Իմերեթիում գրանցվել է 968, Քվեմո Քարթլիում՝ 674, իսկ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 554 ամուսնալուծություն։

Sknews.ge