Ֆոտոշարք` Գորելովկա և Բուղդաշեն լճից

Ֆոտոշարք` Գորելովկա և Բուղդաշեն լճից

Բուղդաշեն լիճը գտնվում է Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում։

Այն հրաբխային ծագման լիճ է Վրաստանում և գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի հարավ արևելյան մասում, ծովի մակարդակից բաձր է 2040 մետր, միջին խորությունը 0,42 մետր է։

Լիճը սնվում է ձնհալի ջրերից, անձրևաջրերից, ինչպես նաև ստորգետնյա ջրերից։

Բուղդաշեն լճի ամենաբարձր մակարդակը դիտվում է մայիսին ձյան հալման և հորդառատ անձրևների ժամանակ։ Բուղդաշեն լճում կան բազմատեսակ ձկներ, այդ թվում արևելյան Ֆրիտտա և Կարփ։

Այն հարուստ է նաև բազմազան թռչնատեսակներով։ Լճի արևելյան մասում գտնվում է փոքրիկ կղզին որն էլ իր հերթին կարևոր տեղ է զբաղեցնում թռչունների բազմացման և բնադրման համար։