
Վրաստանում սեպտեմբերի 15-ից կմեկնարկի նոր ուսումնական տարին։ Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցված են 254 առաջին դասարանցիներ։ Այս մասին NOR-ին հայտնեցին Նինոծմինդայի Ռեսուրս կենտրոնից։
Նշենք, որ այս տարի անցած տարվա համեմատ ավելի քիչ են աշակերտները, անցած տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում դպրոց են հաճախել 273 առաջին դասարանցիներ։ Որոշ դպրոցներ չունեն առաջին դասարանցիներ՝ Վլադիմիրովկա, Սամեբա, Կաթնատու, Եֆրեմովկա, Ղաուրմա։ Որոշ դպրոցներում էլ կհաճախի 1, կամ 2 առաջին դասարանցի, օրինակ՝ Սպասովկա 2։
Նշենք, որ առաջին դասարանցիները ստացել են դպրոցական համազգեստները, իսկ համակարգիչները ռեսուրս կենտրոնից տրամադրել են դպրոցներին։

