
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Նինոծմինդա Ղաուրմա ճանապարհահատվածում տեղի է ունեցել ավտովթար, իրար են բախվել «Nissan» և «Lada Niva» մակնիշի ավտոմեքենաները։

Երկու մեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։ «Lada Niva» մակնիշի ավտոմեքենան բախվել է եղևնիներին և կողաշրջվել։

Մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ախալքալաքի Ռեֆերալ հիվանդանոց։ Տեղում աշխատում են Նինոծմինդայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները և շտապօգնության բրիգադը։


