Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում կայացավ հանդիպում ղեկավարության և ՛՛Կանայք կանանց համար՛՛ նախագծի անդամների միջև:
Հանդիպմանը նախագծի անդամները քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին և սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանին ներկայացրին մունիցիապլիտետի գյուղերի կանանց հետ հանդիպումների ժամանակ վերջիններիս կողմից բարձրաձայնած խնդիրները:
Նախագծի շրջանակներում հանդիպումներ էին անցկացվել Գանձա, Գորելովկա, Սաթխա, Փոկա և Ջիգրաշեն գյուղերի և Նինոծմինդա քաղաքի կանանց հետ: Կանայք հիմնականում կարևորել էին հետևյալ հիմնախնդիրների լուծումը իրենց գյուղերում, որոնցից են գյուղերում գիշերային լուսավորության բացակայության, գազի բացակայության, գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակը, մանկական խաղահրապարակների բացակայությունը, բժշկական կենտրոնների բացակայությունը, մանկապարտեզներում աշխատանքային ժամերի կարճատև լինելը և աղբահանությանը վերաբերող խնդիրները:
Ի պատասխան նշված խնդիրների՝ քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նշեց, որ այս խնդիրները 60 տոկոսով ներառված են մունիցիպալիտետի ընթացիկ ծրագրերում:
Մանրամասները լսեք նյութում.