
Վրաց-ռուսական սահմանի ճանապարհը վերաբացվել է, Դարիալի անցակետը վերսկսել է աշխատանքը։
Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Դևդորակիի կիրճում սպառնալիքի մակարդակը ներկայում նվազագույն է:
Գործակալության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 25-ի ժամը 06:22-ին Դևդորակիի կիրճում տեղակայված տագնապի համակարգը հայտնել է սողանքի վտանգի մասին և անմիջապես տագնապի ազդանշան է փոխանցել Լարսի սահմանային անցակետին։
Մասնագետները զննել են կիրճը և տարածքում սողանքի վտանգ չեն հայտնաբերել։

