
Թբիլիսիի Սանզոնա թաղամասում գտնվող բնակելի շենքում վերելակի փլուզման հետևանքով վեց մարդ է տուժել, հայտնում է «Rustavi 2» հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը։ Այդ պահին վերելակում վեց մարդ է եղել։ Դեպքի վայր են ժամանել փրկարարական խմբեր, շտապօգնության բրիգադներ և պարեկային ոստիկանություն։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ տուժած բոլոր վեց անձինք գիտակից վիճակում են եղել և բուժօգնություն են ստացել տեղում։

