Կրկին ապօրինի անտառահատման դեպքեր Սամցխե-Ջավախքում (տեսանյութ)

Կրկին ապօրինի անտառահատման դեպքեր  Սամցխե-Ջավախքում (տեսանյութ)

Սամցխե-Ջավախեթի ոստիկանության աշխատակիցները օպերատիվա-հետախուզական գործողությունների արդյունքում ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում հայտնաբերել են ապօրինի անտառահատման 19 դեպք:

Փայտամշակման հիմնական տեխնիկական կարգավորման պահանջների խախտման փաստով 19 մարդ է ձերբակալվել: Բորժոմիի, Ադիգենի, Ախալցիխեի մունիցիպալիտետներում ոստիկանները առգրավել են գերաններ և փայտե տախտակներ:

Առգրավված թայտի նմուշները ուղարկվել են փորձագիտական ամապատասխան հետազոտության: Տարվում է հետաքննություն Վրաստանի Քրեական օրենսգրքի 1-ին մասի 303 հոդվածով ապօրինի անտառահատման փաստով: