
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, NOR-ը կապ հաստատեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղի գյուղապետ Սեդրակ Շահբազյանի հետ՝ պարզելու, թե արդյոք լուծվել է օրեր առաջ գյուղում առաջացած խմելու ջրի խնդիրը։
Սեդրակ Շահբազյանի փոխանցմամբ՝ խնդիրը լուծվել է հենց հաջորդ օրը։ Ջրամատակարարման ծառայության աշխատակիցները ժամանել են գյուղ, իրականացրել աշխատանքները և վերականգնել ջրամատակարարումը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեծ Խանչալի գյուղի բնակիչները դիմել էին NOR ռադիոկայանին՝ գյուղում խմելու ջրի բացակայության խնդիրը բարձրաձայնելու նպատակով։ Բնակիչների խոսքով՝ մի ամբողջ փողոց, որտեղ շուրջ 60-70 տուն կա, մոտ մեկ շաբաթ ջուր չէր ունեցել։ Ջրամատակարարման ծառայության աշխատակիցները տեղում աշխատանքներ էին սկսել, սակայն դրանք կիսատ էին թողել։
Խնդրի վերաբերյալ կապ էինք հաստատել Մեծ Խանչալիի գյուղապետ Սեդրակ Շահբազյանի հետ։ Նա տեղեկացրել էր, որ հարցը փոխանցվել էր համապատասխան ծառայությանը, որի աշխատակիցները տեղում վերանորոգման աշխատանքներ էին իրականացրել, սակայն անհրաժեշտ մասի բացակայության պատճառով դրանք չէին ավարտվել։
Գյուղապետի խոսքով՝ անհրաժեշտ մասը արդեն գտնվել էր, և հաջորդ օրը ծառայության աշխատակիցները պետք է վերադառնային ու ավարտեին աշխատանքները։
Մեծ Խանչալիում 60-70 տուն մնացել է առանց ջրի․ Ըստ գյուղապետի խնդիրը կկարգավորվի

