Նինոծմինդա քաղաքի փողոցներում շատացել է թափառող շների քանակը, ինչը բնակիչների մոտ դժգոհության պատճառ է դարձել:
Թափառող շները անհանգստացնում են հատկապես փոքր երեխաների ծնողներին: ՛՛Քաղաքի կենտրոնական փողոցներին ամենուրեք թափառող շներ են, երեխաները վախենում են ինքնուրույն քայլել՛՛,- բողոքում են ծնողները:
Քանի դեռ մշակվում է համապատասխան օրինագիծ, թափառող շները դեռ քայլելու են փողոցներով: Մնում է ծնողներին և երեխաներին խորհուրդ տալ փողոցներն անցնելիս լինել հնարավորինս զգույշ և ուշադիր, քանի որ Վրաստանի օրենսդությունը արգելում է կենդանիների հետ դաժան կերպով վարվել:
Իսկ քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով՝ այժմ մշակվում է ծրագիր հաջորդ տարի թափառող շների հարցին լուծում տալու ուղղությամբ՛՛:
Մանրամասների մասին լսեք նյութում.