Նինոծմինդա քաղաքի ծննդատունը ստացել է նոր սարքավորումներ:
Ծննդատանը նոր սարքավորումներն ու գույքը, որոնց արժեքը կազմել է 100 000լարի, տրամադրել է “Էվեքս” կազմակերպությունը:
Ժամանակակից սարքավորումներ ունենալով Նինոծմինդա քաղաքի ծննդատունը, հիվանդանոցի տնօրեն Նատո Իրեմաձեի խոսքով, արդեն համապատասխանում է պետական նորմերին և չափանիշներին:
Ծննդատանն աշխատում են երկու գինեկոլոգներ, մեկ նեոնատոլոգ, 4 բուժքույր, նորածիններին խնամող ևս 4 բուժքույր, 4 մանկաբարձներ և 4 սանիտարներ:
Ծննդատունն ունի երկու հիվանդասենյակ, որոնք կարող են սպասարկել 5 հիվանդի: Վիրահատարանը ևս ապահովված է անհրաժեշտ գույքով, սարքավորումներով և դեղորայքով: Կեսարյան հատում իրականացնելու համար գինեկոլոգները և նեոնատոլոգը կվերապատրաստվեն Քութաիսիում:
Մանրամասները լսեք նյութում.
Անահիտ Զալալյան