Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունում երկու նոր կուսակցություն է ստեղծվում

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունում երկու նոր կուսակցություն է ստեղծվում

Ըստ «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Մամուկի Մդինարաձեի հայտարարության՝ խորհրդարանական մեծամասնությունում ձևավորվում են երկու նոր կուսակցություններ և գարնանային փուլում մեծամասնությունը կներկայանա վերարտադրված կազմով: Այդ մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:

«Գարնանային փուլում մենք կներկայանանք նոր, վերարտադրված կազմով: Սրանով ես նկատի ունեմ վերախմբավորում՝ շարժման ավելի լավ ուղղություն վերցնելու նպատակով: Կարծում ենք, որ այս վերախմբավորման գլխավոր նպատակը կլինի ճշգրիտ տեղաբաշխումը և կազմակերպչականությունը: Ճիշտ է, որ մեկ մեծ՝ 86 հոգանոց կուսակցությունը և փոքրիկ 6 հոգանոց կուսակցությունները լավագույն հիմքը չեն կառավարման համար. բնականաբար կլինի մեկ գլխավոր՝ «Վրացական երազանք» կուսակցությունը և կլինեն երկու լրացուցիչ կուսակցություններ»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն: