Ջրի խնդրի լուծման համար հատկացված գումարը անարդյունք է ծախսվել

Ջրի խնդրի լուծման համար հատկացված գումարը անարդյունք է ծախսվել

Օրերս կայացած Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի վերջին նիստի ժամանակ քննարկվեց մունիցիպալիտետի խմելու ջրի և գրադարանների հարցը:

“Եվրոպական Վրաստան” կուսակցության անունից պատգամավոր ընտրված Արայիկ Բդոյանը նիստի ժամանակ բարձրացրեց Նինոծմինդա քաղաքի խմելու ջրի խնդիրը: Նրա խոսքով` ծախսվել է 214 հազար լարի, սակայն անարդյունք: Նրա հարցին ի պատասխան նշվեց, որ ջրատարների մեծամասնությունը չի հանդիսանում մունիցիպալիտետի սեփականությունը, այդ պատճառով էլ առկա է ջրի անբավարարության խնդիր, մյուս կողմից էլ ջրի սակավությանը նպաստում է բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքը, ովքեր բաց են թողնում ծորակները:

Նիստի ժամանակ խոսվեց նաև գրադարանների մասին: Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը հարցի առնչությամբ նշեց, որ ամեն տարի գումար է հատկացվում գրքերի ֆոնդի համար, որը հիմնական ծախսվում է գրքերի պահպանման ուղղությամբ: Նրա խոսքով, հետագայում, որպեսզի խնդիրը լուծում ստանա, անհրաժեշտ է գրքերի ֆոնդը հատկացնել դպրոցներին կամ միավորել դրանք, որպեսզի գրադարանների աշխատակիցները լավ աշխատավարձ ստանան:

Մանրամասները լսեք նյութում.