Օրոջալար գյուղի բնակիչները իրենց գյուղի խնդիրները ներկայացրին մունիցիպալիտետի ղեկավարությանը:
Գյուղն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնցից են ճանապարհների անմխիթար վիճակը, խմելու ջրի և կոյուղու խնդիրը: Բնակիչներից մեկը մեզ հետ զրույում նշեց, որ ամեն տարի ղեկավարությունը խոստանում է ասֆալտապատել Օրոջալար գյուղ տանող ճանապարհը և մինչ օրս դեռ ճանապարհը անմխիթար վիճակում է:
Գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Ռազմիկ Փափազյանն էլ նշեց, որ նշված ճանապարհը նախատեսվում է ասֆալտապատել 2019թ.-ին: Իսկ ինչ վերաբերում է գյուղի արարողությունների տան կոյուղուն, բնակիչները խնդրում են, որ կոյուղագիծը ուղղվի Փարվանայի ուղղությամբ, այլ ոչ թե գետի, քանի որ վերջինիս ջուրը մաքուր է և բնակիչների համար ծառայում է որպես կենցաղային օգտագործման ջուր:
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն էլ ի պատասխան բնակիչների նշել է, որ հնարավորինս կփորձի լուծում տալ նշված խնդիրներին: Քաղաքապետի խոսքով՝ կոյուղագծի անցկացման աշխատանքներն ավարտված են, սակայն փորձագիտական հանձնաժողովը դեռևս դիտարկման չի ենթարկել այն: