Մանկական գրադարանում անցկացվեց ամանորյա հանդես

Մանկական գրադարանում անցկացվեց ամանորյա հանդես

Դեկտեմբերի 20-ի Նինոծմինդա քաղաքի մանկական գրադարանում տեղի ունեցավ ամանորյա հանդես:

Միջոցառմանը մասնակցում էին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները: Երեխաները տոնական մթնոլորտում հանդես եկան ասմունքով, պարով և երգով հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով: Շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ մանկական գրադարանի տնօրեն Լամարա Վարդանյանը:
Միջոցառման ավարտին հանդեսի մասնակից երեխաները ստացան նվերներ: Միջոցառումը կազմակերպել էր հանդես մասնակից, 5-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Գրիգորյանը, ով գրադարանի հավատարիմ ընթերցողներից է:

Մանրամասները լսեք նյութում.