
Դեկտեմբերի 23-ի հզոր փոթորիկը զգալի վնաս է հասցրել մունիցիպալիտետում:
Քամին վնասել է էլեկտրասյուներ, որի պատճառով հոսանքազրկվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք բնակավայրեր: Էլեկտրիկների աշխատանքը բավականին բարդացված է եղել վատ եղանակային պայմանների պատճառով: Նրանցից պահանջվել է մի քանի ժամ, որպեսզի վերականգնվեր բնականոն էլեկտրամատակարարումը:
Սաստիկ քամին քշել է նաև Նինոծմինդա քաղաքի մարզադահլիճի և մունիցիպալիտետի վարչական շենքի տանիքները: