Մունիցիպալիտետի գերազանցիկները խրախուսվեցին ղեկավարության կողմից

Մունիցիպալիտետի գերազանցիկները խրախուսվեցին ղեկավարության կողմից

Դեկտեմբերի 28-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի և հուշարձանների պահպանության ծառայությունը կազմակերպել էր ամենամյա հանդիպում մունիցիպալիտետի դպրոցների գերազանցիկների հետ:

Հանդիպմանը, որը անցկացվեց քաղաքապետարանի շենքում, մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների 39 գերազանցիկներ, ովքեր գալիք տարում ավարտելու են դպրոցը:

Միջոցառմանը մասնակցում էին մունիցիպալիտետի ղեկավարությունը, մանկավարժներ, տնօրեններ: Հանդիպման ավարտին Մշակույթի և հուշարձանների պահպանության ծառայության կողմից գերազանցիկները ստացան հուշանվերներ:

Ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանի խոսքով` հանդիպման նպատակը աշակերտների հետ շփումն է, նրանց խրախուսումն ու մասնագիտության ընտրության հարցում ճիշտ խորհրդատվությունը: