
Օգոստսի 22-ից բացվեց չվող թռչունների որսի սեզոնը։ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտը՝ ապօրինի որսի դեպքերի կանխարգելման, կանխման և բացահայտման նպատակով, որսի սեզոնի ընթացքում ամբողջ երկրի տարածքում կիրականացնի շուրջօրյա խիստ վերահսկողություն։
Չվող թռչունների որսով զբաղվելու ցանկություն ունեցող անձը որսից առաջ պետք է վճարի շրջակա միջավայրից չվող թռչունների վերցման համար սահմանված վճարը՝ 10 լարի։ Վճարումը հնարավոր է կատարել Վրաստանի ցանկացած բանկում։
Ստացող բանկ՝ Պետական գանձապետարան
Բանկի կոդ՝ 220 101 222
Հաշվի համար՝ №200122900
Բյուջետային մուտքերի գանձապետական կոդ՝ 3033
Որսի սեզոնը կտևի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը։
Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտը քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել օրենքը։ Օրենքի խախտման դեպք նկատելու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գծի՝ 153 հեռախոսահամարով։ Զանգն անվճար է, ինդեքս հավաքելու անհրաժեշտություն չկա, իսկ անանունությունը երաշխավորվում է։ Սա հնարավորություն կտա դեպարտամենտի համապատասխան տարածաշրջանային վարչությանը անհապաղ արձագանքել։
Որսի համար թույլատրված չվող թռչունների տեսակների ցանկը, որսի ժամկետները, ըստ որսատեղիների սահմանված օրական սահմանաչափերը և բյուջետային մուտքերի գանձապետական կոդերը կարող եք տեսնել նշված հղումով՝ des.gov.ge/Ge/HuntingSeason
Տեղեկությունը տրամադրել է Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտը։

