2018 թ. նախատեսված է ասֆալտապատել Նինոծմինդա քաղաքի մի շարք փողոցներ և Սաթխա-Սպասովկա ճանապարհահատվածի մնացած մասը: Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից ասֆալտապատման համար հատկացվել էր 1 739 675 լարի, որին ավելացվել է տեղական բյուջեի 5%-ը, որը կազմում է 91 561 լարի:
Նինոծմինդա քաղաքում նախատեսվում է ասֆալտապատել հետևյալ փողոցները՝ Գոգոլ փողոցի մնացած հատվածը, որի համար հատկացվել է 175 870 լարի, Գրիբոեդով փողոցի համար՝ 137 909 լարի, Մարջանիշվիլի փողոցի համար՝ 131 136 լարի, Թումանյան փողոցի համար՝ 203 931 լարի, Խաչատրյան փողոցի համար՝ 60,551, Լենինականյան փողոցի համար՝ 210,526 լարի, Սահմանադրության փողոցի համար՝ 65,000 լարի, Կարլ Մարքսի նրբանցքի համար՝ 177 000 և Չարենցի փողոցի ասֆալտապատման համար՝ 245 000 լարի:
Ֆինանսավորման կրճատման պատճառով Ռուսթավելի փողոցը այս տարի չի ասֆալտապատվելու:
Սաթխա-Սպասովկա ճանապարհահատվածի ասֆալտապատման հատկացվել է 258, 000 լարի: Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի խոսքով, նախատեսված փողոցները ասֆալտապատելու դեպքում, կարելի համարել, որ քաղաքի փողոցների 50-60%-ը ասֆալտապատ են: