Զբոսաշրջության ոլորտում նախատեսված ծրագրերը

Զբոսաշրջության ոլորտում նախատեսված ծրագրերը

Նինոծմինդայի մունիցիպալիտետը զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ ունի: Սակայն մեր մունիցիպալիտետում զբոսաշրջությունը զարգացած չէ:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սեռային հավասարության և տուրիզմի զարգացման ծառայությունը այս տարի մշակել է մի շարք ծրագրեր և միջոցառումներ: Մունիցիպալիտետի մայրուղիներին մեծ պաստառների վրա կտեղադրվեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեսարժան վայրերի նկարները:
Նախատեսվում է նաև տպել թռուցիկներ, որոնք կպատմեն պատմամշակութային հուշարձանների մասին: Բացի նշվածից նաև ծրագրվում է անցկացնել լուսանկարների մրցույթներ և կազմակերպել էքսկուրսիաներ դեպի պատմամշակութային հուշարձաններ:

Իսկ մինչ 2021 թվականը նախատեսվում է պատմամշակութային հուշարձանների մոտ տեղադրել տվյալ հուշարձանի մասին պատմող նկարագրություն:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սեռային հավասարության և տուրիզմի զարգացման ծառայության ղեկավար Գայանե Սերոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկանում են ստեղծել կավե հուշանվերներ, սակայն դրա համար մեծ ֆինանսներ են պետք, որոնք նրանք դեռևս չունեն: Նրա խոսքով այս տարի տեղական բյուջեից իրենց ծառայությանը հատկացվել է ընդամենը 5050 լարի գումար, որը բավարար չէ լուրջ միջոցառումներ իրականացնելու համար:

>