Գումբուրդո գյուղում նոր դպրոց է բացվել

Գումբուրդո գյուղում նոր դպրոց է բացվել

Գումբուրդո (Կումուրդո) գյուղի նոր հանրային դպրոցի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ախալքալաք էին ժամանել մի շարք պաշտոնատար անձինք:
Գումբուրդո գյուղում դպրոցի շենքը կառուցվել է բարերարի միջոցներով:

Դպրոցի բացման արարողությանը մասնակցելու համար Թբիլիսիից ժամանել էին կրթության նախարար Միխայիլ Չխենկելին, փոխնախարար Լիա Գիգաուրին, Խորհրդարանի պատգամավոր Դավիթ Չիչինաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեն ու այլ հյուրեր: