Նինոծմինդա քաղաքի Լերմոնտով փողոցի բնակիչների մի մասը չեն կարող օգտվել փողոցի կոյուղու համակարգից, ինչն էլ նրանց դժգոհության պատճառն է դարձել:
Խնդիրն այն է, որ կոյուղու խողովակի և տների բարձրության մակարդակը տարբերվում են, տներն ավելի ցածրադիր մասում են, քան` կոյուղու համակարգը: Բնակիչներն էլ արդեն ելք չեն գտնում, թե ինչպես իրենց տների կոյուղին միացնեն փողոցի կենտրոնական կոյուղագծին:
“Ստեղծված իրավիճակում միակ ելքը մնում է կոյուղին միացնել զուգահեռ գտնվող Գոգոլի նրբանցքի կոյուղագծին: Սակայն դա էլ հնարավոր չէ, քանի որ հարևանները համաձայն չեն, որ կոյուղագիծը անցնի իրենց տների բակերով”,- նշեց Լերմոնտով փողոցի բնակիչ Հովակիմ Թարզյանը:
Քաղաքապետարանի ենթակառուվվածքների զարգացման բաժնում մեզ պատասխանեցին, որ Լերմոնտով փողոցի կոյուղագիծը կառուցվել է 2016-2017 թթ. և փողոցի ռելիեֆը թույլ չի տվել կոյուղու
համակարգի այլ օպտիմալ տարբերակ կառուցել:
Երբ և ինչպես կլուծվի Լերմոնտով փողոցի կոյուղու համակարգի խնդիրը, դեռ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ բնակիչները կրում են կենցաղային մեծ դժվարություններ, ուստի խնդրում են ղեկավարությանը համապատասխան միջոցառումներ ձեռք առնել:
Խնդրի մասին մանրամասներ հաղորդեցին Լերմոնտով փողոցի բնակիչները.