Ախալքալաքի ուղղափառները նշեցին Մկրտության տոնը

Ախալքալաքի ուղղափառները նշեցին Մկրտության  տոնը

Ամեն տարի Վրաց ուղղափառ եկեղեցու Աստվածահայտնության տոնին՝ հունվարի 19-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիա գյուղի Սուրբ Գիորգի եկեղեցում իրականացվում է մկրտության արարողություն: Այս տարի ևս, ավանդույթի համաձայն, հավատացյալներն ու հոգևոր դասը սուրբ պատարագից հետո մասնակցեցին ջրօրհնեքի արարողությանը՝ մտնելով գետը:

Այս տոնը շատերի համար ասոցացվում է սառցե լոգանքի հետ, որը իր մեջ ապաշխարելու, մեղքերի թողություն ստանալու խորհուրդ է կրում։

Հենց այս օրն է 30-ամյա Հիսուս Քրիստոսը մտել Հորդանան գետը։ Այդ ժամանակ երկնքից ձայն է լսվել՝ Հայր Աստծո ձայնը և նաև աղավնու կերպարանքով երկնքից իջել է Սուրբ Հոգին։ Այս օրը նաև ընդունված է անվանել մկրտության տոն, քանի որ Հիսուս Քրիստոսը մկրտվել է Հորդանան գետում, մեղքերից ազատվելու համար, չնայած, որ նրան դա պետք չէր, սակայն նա իր մկրտությամբ օրինակ է ծառայել մարդկությանը և ցույց տվել, որ եթե մարդիկ ցանկանում են ազատվել մեղքերից, անպայման պետք է մկրտվեն:

Բորիս Ղարսլյան