Նինոծմինդա քաղաքի Դումբաձե փողոցը քաղաքի այն հատվածներից մեկն է, որը ամռանը ուժեղ անձրևից և ձմռանը մերկասառույցի պատճառով անանցանելի է դառնում:
Տեղումների պատճառով փողոցում երթևեկությունն ու անցուդարձը գործնականում անհնար է դառնում:
“Նույնիսկ ոչ տեղումնառատ եղանակին փողոցում առկա փոսերը ևս խնդիրներ են ստեղծում բնակիչների համար”,- նշում են փողոցի բնակիչները:
Հատկապես անմխիթար վիճակում է գտնվում Դումբաձե-Պուշկին փողոցի նեղ հատվածը, քանի որ ճանապարհը թեք է, և մեքենաները չեն կարողանում դեպի վերև բարձրանալ: Բնակիչները բողոքում են, որ երբևէ այստեղ ճանապարհը բարեկարգ չի եղել:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքի փողոցների ասֆալտապատման եռամյա ծրագրով Դումբաձե փողոցը նախատեսվում է ասֆալտապատել 2020թ.-ին:
Մանրամասները լսեք նյութում.
Գարուշ Արզումանյան