Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին առկա մերկասառույցն ու մեծաքանակ փոսերը դժվարացնում են երթևեկությունը հատկապես Եփրեմովկա-Ժդանովական ճանապարհահատվածում, որտեղ խոշոր բեռնատար մեքենաները չեն կարողանում առաջ ընթանալ:
Մեր նկարահանման պահին բեռնատարներից մեկի վարորդը նշեց, որ բեռնատարը փոսն է ընկել և այժմ տրակտորի կարիք է զգացվում մեքենան փոսից դուրս բերելու համար: