Նինոոբան նշվեց Նինոծմինդայում

Նինոոբան նշվեց Նինոծմինդայում

Վրաց ուղղափառ եկեղեցին հունվարի 27-ին նշում է Սուրբ Նինոյի` Վրաստանի լուսավորչի հիշատակի օրը:

Վրաց Ուղղափառ եկեղեցին Սուրբ Նինոյի տոնը նշում է տարին երկու անգամ: Հունիսի 1-ին նշվում է նրա Վրաստան գալու օրը և հունվարի 27-ին` նրա մահվան օրը:

Նինոծմինդայում ևս նշվեց Նինոոբան: Տոնի առթիվ հանդիսավոր պատարագ մատուցեց արքեպիսկոպոս Սպիրիդոն Աբուլաձեն, իսկ այնուհետև Նինոծմինդայի Սուրբ Նինոյի անունը կրող մանկատան սրահում տեղի ունեցավ համերգ, որին երգով և պարով հանդես եկան մանկատան երեխաները:

Գարուշ Արզումանյան