2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել
նոր օրենք, որը նախատեսում է հանրային ծառայողների պաշտոնների աստիճանավորում: Սահմանվել է չորս կարգի աստիճանավորում: Ըստ նոր օրենքի 2018 թվականին քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցները ստացել են իրենց համապատասխան աշխատավարձերը հավելավճարների հետ միասին: Այսուհետև հավելավճարները մտված են մինելու աշխատավարձի մեջ
Պետական ծառայողի աստիճանը որոշվում է ծառայողի պրոֆեսիոնալ գիտելիքներով և փորձով: Ծառայողին պետական չինովնիկի կոչում տալը նպատակ է հետապնդում բարձրացնել ծառայողի մոտիվացիան, աջակցել նրա նյութական բարեկեցությանը և ապահովել պետական ծառայության կայունությունը:
Քաղաքապետարան
Քաղաքապետի աշխատավարձը բարձրացել է 12%-ով` կազմելով 3100 լարի:
Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 1700 լարիից դսրձել է 2000 լարի, իսկ քաղաքապետի երկրորդ տեղակալի աշխատավարձը 1500 լարիից դսրձել է 1800 լարի:
Ծառայությունների ղեկավարների աշխատավարձը 1000 լարիից դարձել է 1500 լարի:
Բաժնի ղեկավարների աշխատավարձը 1000 լարիից 1200 լարի:
Սակրեբուլո
Սայրեբուլոյի նախագահի աշխատավարձը այսուհետ կազմելու է 3100 լարի: Սակրեբուլոյի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմելու է 2000 լարի:
Հանձնաժողովների և խմբակցությունների նախագահների աշխատավարձը կազմում է 1700 լարի:
Սակրեբուլոյի խմբակցությունների փոխնախագահների աշխատավարձը կազմում է 800 լարի:
Սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը կազմում է 1500 լարի:
Սակրեբուլոյի կազմակերպչական բաժնի ղեկավարի աշխատավարձը կազմում է 1200 լարի:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց քաղաքապետարանի երիտասարդական հարցերով ծառայության ղեկավար Անդրանիկ Քսպոյանը.