2016 թ. ծնելիության ցուցանիշների հետ համեմատած 2017թ. Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցում ծնելիության թիվը նվազել է:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում 2017թ. ծնվել է ընդհանուր հաշվով 315 երեխա: Սակայն նրանցից ընդամենը 172 են լույս աշխարհ եկել Նինոծմինդայի ծննդատանը: 172 երեխայից 93 եղել են տղա, իսկ 79-ը աղջիկ: Վերջին տարիներին միտում է նկատվում, որ Նինոծմինդայում ավելի շատ տղաներ են ծնվում, քան` աղջիկներ:
Հիվանդանոցի տնօրեն Նատո Իրեմաձեի խոսքով` 2017 թ. ծնելիության թվի նվազումը կապված է եղել այն հանգամանքի հետ, որ բնակիչներից շատերը կարծում էին, որ Նինոծմինդայի ծննդատունը դադարեցնելու է իր գործունեությունը:
Ծննդատունը չփակվեց և 2017թ. դեկտեմբերին ստացավ նոր սարքավորումներ: 100 հազար լարի ընդհանուր արժեքով սարքավորումներ Նինոծմինդայի ծննդատանը նվիրաբերեց “Էվեքս” ընկերությունը:
Տնօրեն Իրեմաձեի խոսքով` Նինոծմինդայի ծննդատանը շնորհվել է առաջին կարգ, ծննդատունը լավ վիճակում է, տեխնիկան ավելին է անգամ, քան պահանջվում է, կադրերի պակաս նույնպես չկա:
Նա նշեց, որ մանկաբարձները և նեոնատոլոգը այժմ վերապատրաստման դասընթացներ են անցնում Քութաիսիում:
2018 թ. հունվար ամսին ծննդատանը ծնվել է 17 երեխա, ինչը 9-ով ավելի է քան 2016թ. հունվարի ցուցանիշը: Ներկայումս հիվանդանոցում հաշվառման մեջ 216 հղի կանայք: Իր հղիության ամիսների ընթացքում կինը իր մանկաբարձի հետ ունենալու է 8 հանդիպում: Ընդունված նոր օրենքի համաձայն 2018 թ. փետրվարի 1-ից անվճար են համարվում հղի կնոջ միայն 8 այցելությունները բժշկին:
Նյութը պատրաստեց Անահիտ Զալալյանը