Թբիլիսիում ջրծաղիկից երեխա է մահացել

Թբիլիսիում ջրծաղիկից երեխա է մահացել

Թբիլիսիում ջրծաղիկ ախտորոշմամբ բարդ վիճակում գտնվող երեխայի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։ Մայրաքաղաքի թիվ 56 մանկապարտեզում, ուր հաճախում էր վերջինս, տնօրենի խոսքով նույն նշաններով ևս մի քանի երեխա կա, սակայն նրանց մոտ համեմատաբար կայուն վիճակ է:

«Այս վիրուսները մշտապես կան, ես չգիտեմ, թե ինչու է նման ողբերգություն պատահել: Ընտանիքը, ամբողջ մանկապարտեզը շփոթության մեջ է»,-ասել է 56-րդ մանկապարտեզի տնօրեն Մզիա Ջիլաձեն:

Հիշյալ մանկապարտեզում կրթական գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է, կանխարգելման նպատակով տեղում ախտահանման աշխատանքներ են իրականացվել:
http://www.aliq.ge