Կվարելիում 10-ամյա երեխան դժբախտ պատահարի զոհ է դարձել

Կվարելիում 10-ամյա երեխան դժբախտ պատահարի զոհ է դարձել

Կվարելիի մունիցիպալիտետում դժբախտ պատահարի հետեւանքով 10-ամյա անչափահաս է մահացել: Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը:

Ինչպես փոխանցում է «ինտերպրեսնյուս» լրատվականը, Ախալսոփելի գյուղում հասակակիցների հետ խաղալիս երեխայի վրա մետաղի կտոր է ընկել: Վերջինս վնասվածք ստանալով սրտի հատվածում, տեղում մահացել է: